|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի զարմուհին` Վիկտորյա Սկրիպալը, հայտարարել է, որ Սկրիպալն արդեն վաղուց ողջ չէ: Այդ մասին նա պատմել է ФАН-ին:
Վիկտորյան կարծում է, որ բրիտանական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, թե Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատթարացել է, նշանակում է, որ Լոնդոնը գործը տանում է Սկրիպալի մահվան և հանցանշանների ոչնչացման ուղղությամբ:
«Ամեն ինչ զարգանում է դեռ մեկ տարի առաջ գրված սցենարով: Մեզ ցույց չեն տալիս Սկրիպալներին ` ո’չ առողջին (նկատի ունի Սկրիպալի դստերը` Յուլյային –խմբ.), ո’չ հիվանդին: Եթե Սերգեյին ցույց չեն տալիս, նշանակում է` նա պետք է մահանա»,- ասել է Վիկտորյան:
Հիշեցնենք, որ Սկրիպալների թունավորման մեջ Լոնդոնը մեղադրում է Ռուսաստանին: