|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը չի պատասխանի Մեծ Բրիտանիայի` ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված հարցմանը, քանի դեռ ռուսական կողմը գործի նյութերը ուսումնասիրելու հնարավորություն չունի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է Медуза-ն:
Նա մանրամասնել է, որ Մոսկվան պահանջում է Սկրիպալի դեմ կիրառված թունավոր նյութը ուսումնասիրելու հնարավորություն, սակայն մերժում է ստացել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեղադրել էր ՌԴ-ին թունավորման մեջ և պահանջել բացատրություններ տալ այդ գործով: