|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կմասնակցի ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետաքննությանը. հայտնում է РИА Новости-ն:
«Ես կարող եմ միայն հույս ունենալ, որ Ռուսաստանը նույնպես կմասնակցի այդ հետաքննությանը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ` մեկնաբանելով Լոնդոնի` այդ գործով անկախ միջազգային հետաքննություն անցկացնելու մտադրությունը:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին էր մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ և հայտնել 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին: Ըստ բրիտանական կողմի` Սկրիպալի դեմ կիրառվել է ՌԴ-ում մշակվող «Նովիչոկ» գազը: Պաշտոնական Մոսկվան հերքում է մեղադրանքները և սպառնում պատասխան քայլերով: