|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվան արդեն հայտնել է իր դիրքորոշումը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի վերաբերյալ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ԱՄՆ-ին հայելային պատասխան տալու պատճառների մասին: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե կարելի է նոր համաձայնագիր կնքել` ավելի մեծ թվով մասնակիցներով. հայտնում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է հետագա բանակցություններին` այս կամ այլ թեմաներով, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանը, սպառազինության վերահսկմանը, նախագահ Պուտինը պարզ ներկայացրել է մեր դիրքորոշումը` չկա այն նախաձեռնությունների պակաս, որոնք մենք փոխանցել ենք մեր ամերիկացի և ՆԱՏՕ-ի գործընկերներին»,- ասել է Լավրովը: