|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Հայաստանի անդամակցելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունից հետո Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք չկա․ ասել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։
«Այս հարցին չափից ավելի մեծ ուշադրություն են դարձրել Հայաստանի որոշ քաղաքական ուժեր: Նախագահի հարցազրույցը պետք է ամբողջությամբ դիտել. ոչ մի խոսք չի եղել, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ստիպում է անդամակցել ինչ-որ ինտեգրացիոն միության: Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու է խոսքն ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին»,- նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։