|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրապետական կուսակցության անդամներ Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը և Վիգեն Սարգսյանը Գերմանիա են մեկնել:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեր այցը Գերմանիա մեկնարկեց Քրիստոնեադեմոկրատական միության (CDU) կենտրոնական գրասենյակից։
Նախատեսված օրակարգն ընդգրկում է ինչպես միջկուսակցական, այնպես էլ ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր»։
Նշենք, որ մոտ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կմեկնի Գերմանիա: