|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական մամուլը թուրք դատախազ Զեքերիա Օզի մասին այս անգամ էլ նոր տեղեկություն է տարածել:
Կայքերից Haberturk-ը հայտնել է, թե իբր Վրաստանով Հայաստան փախչելուց հետո Օզը մեկնել է Գերմանիա: Կայքը, սակայն, ոչ մի կերպ չի անդրադարձել մյուս դատախազին:
Հիշեցնենք, որ թուրքական Takvim պարբերականի լուրերի բաժնի պատասխանատու Մևլութ Յուքսելը ուշագրավ տեղեկություններ էր հաղորդել թուրք դատախազներ Զեքերիա Օզի և Ջելալ Քարայի մասին: Նրա պնդմամբ՝ դատախազները ոչ թե փախել էին Հայաստան, այլ՝ Ուկրաինա:
Նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ն հերքել էր թուրք դատախազների՝ Հայաստան փախչելու մասին թուրքական մամուլի պնդումները: