|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անգլիայի բանկը հրաժարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերադարձնել 1,2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, գրում է Bloomberg-ը` իր աղբյուրներին հղումով:
Աղբյուրներից մեկի խոսքով` որոշումը կայացվել է, երբ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, խնդրանքով դիմել են իրենց բրիտանացի գործընկերներին` չվերադարձնել Մադուրոյին արտասահմանում գտնվող ակտիվները:
Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, նրան ճանաչել են ԱՄՆ-ը, Վրաստանը և այլ երկրներ