|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբիայի պետական գերագույն խորհուրդը երեկ դատապարտել է «Ամալ» շարժման կողմից իր երկրի դրոշն անարգելու արարքը և զարմանք հայտնել Լիբիայի ներկայիս իշխանության նկատմամբ ցուցաբերված այդ վերաբերմունքի համար:
Ըստ Aztag-ի` Լիբիայի պետական գերագույն խորհուրդը ԱԳ նախարարությունից պահանջել է խզել Լիբանանի հետ դիվանագիտական հարաբերությունները` մինչև լիբանանյան իշխանություններն իրենց պատասխանատվությունը չստանձնեն և դիվանագիտական համապատասխան քայլեր որդեգրելու հանձնառու չլինեն:
Բացի այդ` Լիբիայի խորհրդարանը պնդել է, որ Լիբանանի կառավարությունը պետք է դատապարտի Լիբիայի դրոշը հրկիզելու արարքը: