|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Պետդումայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են արել խզել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Այդ մասին գրում է Известия-ն:
Նման առաջարկով Պուտինին են դիմել ՌԴ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը: Դիմումի կրկնօրինակն ուղարկվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին:
«Թուրքիայի ագրեսիան հերթական անգամ հաստատում է Թուրքիայի անսահման աջակցությունը միջազգային ահաբեկչությանը, մասնավորապես՝ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը»,- ասված է նամակում: