|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը միայնակ էլ կարող է ջախջախել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, սակայն պատրաստ է համագործակցել ՌԴ-ի, Իրանի և կոալիցիայից գործընկերների հետ. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ԻՊ-ի դեմ պայքարում կհամագործակցենք բոլորի հետ, բացի ահաբեկչական խմբավորումներից: Ես խոսում եմ ոչ թե Սիրիայի ռեժիմի, այլ Ռուսաստանի, Իրանի, կոալիցիայից գործընկերների մասին: Սակայն Թուրքիան միայնակ էլ կարող է ոչնչացնել ԻՊ-ին Սիրիայում»,- ասել է նա: