|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծմումը և հայտարարել, որ եթե համաձայնության չգան այդ հարցում, ապա Թուրքիան միայնակ կստեղծի այն. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Բացի այդ` Աքարը նշել է, որ Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ը վերջ կտա Սիրիայի քրդերին աջակցությանը: «Թուրքիան թույլ չի տա, որ իր հարավում ահաբեկչական միջանցք բացվի: Թուրքիան ոչ միայն իր և իր ժողովրդի անվտանգությունն է ցանկանում, այլև այս տարածաշրջանում ապրող քրդերի, արաբների, ասորիների, քրիստոնյաների, եզդիների և այլ կրոնական ու էթնիկ խմբերի»,- հայտարարել է նա: