|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր հերթական գրառման մեջ անդրադարձել է նախօրեին ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպում իրականացված քիմիական հարձակմանը՝ դատապարտելով արեւմտյան երկրների լռությունն այդ կապակցությամբ:
«Որտե՞ղ է Արևմուտքը, որպեսզի դատապարտի Հալեպի դեմ ահաբեկիչների քիմիական հարձակումը: Արևմտյան կողմը քիմիական հարձակումը դատապարտում է միայն այն ժամանակ, երբ այն իբր իրականացվել է թշնամու, այլ ոչ թե դաշնակցի կողմից: Երբ Սադամն Իրանի դեմ քիմիական զենք օգտագործեց, բոլորի աչքերը փակ էին, իսկ երբ նա դարձավ թշնամի, պատերազմ հրահրեցին, որպեսզի ոչնչացնեն նրա քիմիական զենքը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զարիֆը:
Հիշեցենք, որ ահաբեկչական խմբավորումների իրականացրած քիմիական հարձակման հետեւանքով Հալեպում 100 մարդ շնչահեղձ է եղել: