|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի, որ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է եղել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հաղորդում է РИА Новости-ն:
Նախարարի խոսքով՝ դրանում ներգրավված են «այն երկրի հատուկ ծառայությունները, որն այժմ ռուսաֆոբ արշավի առաջին շարքերում է»:
Լավրովը նաև հիշեցրել է, որ Սիրիա է մեկնել Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետների առաքելությունը, որը կայցելի Դումա: