|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիային ռուսական С-400 համակարգերի մատակարարման մասին համաձայնագիրը վերջնական է և չի կարող չեղարկվել: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: Այդ մասին հայտնում է «Դոյչե վելե»-ի ռուսական ծառայությունը:
«Այդ գործարքի հարցը փակված է, ես չեմ կարող այն չեղարկել»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով` Թուրքիան ապագայում կարիք կունենա պաշտպանական սպառազինության, որը կարող է արտադրված լինել ԱՄՆ-ում: