|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են «Հեռուստամարաթոն 2018»-ի ընթացքին եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: