|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 1-4-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի հանրապետության մի շարք բնակավայրերում ստեղծված իրավիճակին:
Նախագահ Սահակյանը կարևորել է մասնավոր հատվածի դերը տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու գործում՝ նշելով, որ նրանց ներդրումը մեծապես կնպաստի նախատեսված աշխատանքների հաջող իրականացմանը: