|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը. հայտնում է ТАСС-ը:
Նա նշել է, որ Յուրի Խաչատուրովին հետ կանչելը տարակարծություն առաջացրեց, և հավելել, որ, ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, Հայաստանին հաջորդում է Բելառուսը:
Ըստ Նազարբաևի` ՀԱՊԿ պետությունների բոլոր ղեկավարներն ասել են, որ հարկավոր է գլխավոր քարտուղար բելառուսական կողմից:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդները կառույցի գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում կկայացնեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նշենք, որ այսօր Աստանայում կայացել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ ղեկավարների մակարդակով: