|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ–ի և ԱՄՆ–ի երկխոսությունը զգուշավոր լավատեսություն է առաջացնում, կարևոր է կողմերի շփումների փաստը, և ռուս-ամերիկյան երկխոսության էֆեկտն ամենաուղղակի ազդեցությունը կունենա համաշխարհային գործընթացների վրա։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Անկասկած, ռուս-ամերիկյան երկխոսության մուլտիպլիկատիվ էֆեկտն ամենաուղղակի ազդեցությունը կունենա համաշխարհային գործընթացների վրա, կօգնի նվազեցնել լարվածությունը Եվրասիայի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում», - ասել է նա Բիշքեկում ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ «իրանական քեյսի» շուրջ առաջընթաց կա Օմանում ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների լույսի ներքո: