|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կրեմլում կարծում են, որ ամերիկյան Fox News հեռուստաալիքը պետք է ներողություն խնդրի։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հասցեին Fox News–ի լրագրողի մեղադրանքը, որը ռուս նախագահին մարդասպան էր անվանել, հայտնում է «Կոմերսանտը»։
«Մենք կարծում ենք, որ Fox News–ի թղթակցի նման բառերն անթույլատրելի են եւ վիրավորական։ Մենք կնախընտրեինք նման հարգարժան հեռուստաընկերությունից ներողություն ստանալ Ռուսաստանի նախագահի հասցեին»,– ասել է Պեսկովը։