|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինդոնեզական Lion Air ավիաընկերությանը պատկանող Boeing 737-ի օդային արագության ցուցիչն անսարք է եղել վերջին 4 թռիչքների ժամանակ: Այդ մասին ասել է երկրի Տրանսպորտի անվտանգության հարցերով ազգային կոմիտեի ղեկավար Սուրջանտո Տանջոնոն. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` դա հաջողվել է պարզել օդանավի «սև արկղերից» մեկի վերծանումից հետո:
Հիշեցենք, որ օդանավը կործանվել էր թռիչքից 13 րոպե անց: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: Կատարվածի արդյունքում զոհվել էր 189 մարդ: