|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական մասում կործանվել է ռուսական քաղաքացիական ինքնաթիռ:
РИА Новости-ն, վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ները, հայտնում է, որ ռուսական Airbus լայների բեկորներն արդեն գտնվել են: Դեպքի վայր են ժամանում փրկարարներ և բժիշկներ:
Հիշեցնենք որ օդանավում եղել է 224 մարդ:
Նշենք, որ Reuters-ը հայտնում է, որ Եգիպտոսի վարչապետը հաստատել է տեղեկությունը:
Ի դեպ, ինքնաթիռի մասին տեղեկությունները տարբեր ԶԼՄ-ներում խիստ հակասական են, իսկ ավիաընկերությւոնը դեռ չի խոսել իր ինքնաթիռի ճակատագրի մասին:
Ավելի վաղ Reuters- ը նաև հաղորդվել էր, թե ռուսական օդանավը կապ է հաստատել թուրք ավիադիսպետչերների հետ և ամենևին էլ չի կործանվել: