|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպական Միությունը պետք է զգուշանա Իրանի հետ իր հարաբերությունները վնասել ցանկացողներից: Այդ մասին ԻՌՆԱ-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
«Եվրոպական կառավարությունները չպետք է թույլ տան, որպեսզի երրորդ կողմը, որը դեմ է Իրանի և ԵՄ-ի միջև ընդլայնվող հարաբերություններին, կարողանա իրագործել իր խափանարար, սադրիչ սցենարները»,- ասել է նա:
Անդրադառնալով իրանական հետախուզության կողմից դանիական տարածքում Իրանի հակառակորդներից մեկի նկատմամբ մահափորձ կազմակերպելու կապակցությամբ դանիական իշխանությունների կողմից Իրանին հասցեագրված մեղադրանքներին` Բահրամ Ղասեմին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած տիպի բռնի եւ ահաբեկչական գործողության և դատապարտում է նման արարքները: