|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին կամ ամերիկյան այլ պաշտոնյաների չի փոխանցել ձայնագրություններ` կապված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի անհետացման հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն. հայտնում է ТАСС-ը:
Ավելի վաղ ABC-ն հայտնել էր, թե Թուրքիա այցի ժամանակ Պոմպեոն լսել է ձայնագրություն, որը, ենթադրաբար, արվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը լրագրողի սպանության ժամանակ: