|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունը նախապես ծրագրված է եղել: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է Интерфакс-ը:
Նրա խոսքով` մարդասպանները սկսել են պատրաստվել սպանությանը դեռ սեպտեմբերի վերջին, նրանք գիտեին, որ հոկտեմբերի 2-ին Խաշուկջին կլինի Թուրքիայում և կայցելի Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն:
Էրդողանը նաև պատմել է, որ հյուպատոսությունից անհետացել է կոշտ սկավառակը, որի վրա պահվում էին տեսախցիկների ֆիքսած կադրերը: Նրա խոսքով` սպանության հետ կապ ունեն Սաուդյան Արաբիայի 15 հպատակներ:
Էրդողանը նաև նշել է, որ մարդասպանները պետք է դատվեն Թւրքիայում, քանի որ հենց այնտեղ է տեղի ունեցել սպանությունը: