|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 4-ին, ժամը 13:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միրաքյան փողոցի նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 25 տան մոտակայքում գտնվող զրուցարան-տաղավարում, որը հարմարեցված է որպես փայտամշակման արհեստանոց (սեփականատերը՝ Ա. Մ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 13:42-ին:
Այրվել է տաղավարի (30 քմ) փայտյա երեսպատումը: Սեփականատեր Ա. Մ.-ն ձեռքերի հատվածում ստացել է այրվածքներ, շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Ա. Մ.-ն հոսպիտալացումից հրաժարվել է: