|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 4-ին, ժամը 04:54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 35/2 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 33/2 շենքի` Յ. Ա.-ին պատկանող բնակարանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:18-ին: Այրվել է հյուրասենյակը (25 քմ) և ննջասենյակը (15 քմ) ամբողջությամբ՝ գույքով:
Բնակիչ Յ. Ա.-ը գլխի շրջանում այրվածքներ է ստացել, նա հրաժարվել է հոսպիտալացումից: