|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանական զինուժը երեկ երեկոյան գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Yerkir.am-ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 2-ը կրակոցներ գրեթե չեն լսվել, իսկ սեպտեմբերի 2-ից երեկոյան պարբերաբար կրակոցներ են հնչում:
«Երեկ երեկոյան էլ 5-7 րոպե տևողությամբ կրակահերթ էր: Բարեբախտաբար, վիրավորներ չունենք, տները նույնպես չեն վնասվել»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ միջպետական ճանապարհը չի փակվել: