|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 7-ի գիշերը ադրբեջանական կողմը գնդակոծել է Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ գիշերվա ընթացքում հնչել է շուրջ 400 կրակոց:
«Բարեբախտաբար, վիրավորներ չունենք: Հայկական կողմը կրակոցներին պատասխանել է խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասաց նա:
Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմի սահմանամերձ գյուղերի բնակիչները կրակոցների ժամանակ հեռացել են տներից: