|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 20-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Տ. Ս.-ին կարճատև տեսակցության եկած որդուն: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ զննությամբ վերջինիս ձախ ոտքի գուլպայի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բջջային հեռախոսի մարտկոց, իսկ աջ ոտքի գուլպայից՝ 15.000 ՀՀ դրամ:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նույն հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ժ. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Տ. Տ.-ին, որի անդրավարտիքի միջից հայտնաբերել են 30 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: