|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է նաև հատ-հատ այցելել նախարարություններ և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ: Նա ցանկանում է անձամբ այցելել նախարարության շենքեր ու տեղում ծանոթանալ թե' շենքային պայմաններին, թե' գերատեսչությունների գործունեությանը: Ու այժմ կառավարությունում նախարարությունների «հերթագրում» է իրականացվում: Ի դեպ, վարչապետը որոշել է գերատեսչություններ այցելել ոչ թե միայնակ, այլ կառավարության մյուս ներկայացուցիչների ուղեկցությամբ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Հովիկ Աբրահամյանի առաջին այցելությունը կլինի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ այս ուրբաթ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։