|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցելությունը Հայաստան որևէ պաշտոնական խողովակով չի հաստատվել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Քանի դեռ այցելությունը հաստատված չէ ո'չ գերմանական և ո'չ էլ հայկական կողմից, կարծում եմ` ժամանակավրեպ է խոսել այդ այցելության, դրա արդյունքների և ակնկալիքների մասին: Եթե կլինեն պաշտոնական հաստատումներ մեր և Գերմանիայի կողմից, նոր կխոսենք»,- նշեց նա:
Տիգրան Բալայանը հայտնեց, որ դիվանագիտական պրակտիկայում ընդունված է, որ նման մակարդակի այցելությունների մասին հայտարարություններն արվում են միաժամանակ երկու մայրաքաղաքներում, իսկ ներկայումս նման հայտարարություն չկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղը լուրեր էին տարածվել, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Մերկելը կլինի նաեւ Հայաստանում: