|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանը չի բանակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին ասել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամեդ Բագեր Նոբահթը. հայտնում է ТАСС-ը:
«Մենք երբեք չենք բանակցում ազգային անվտանգության հարցերով: Միևնույն ժամանակ, երկխոսությունը մնում է մեր քաղաքականության գործիքներից մեկը: Սակայն որևէ տրամաբանություն չկա Դոնալդ Թրամփի հետ բանակցելու մեջ»,- ասել է նա:
Պաշտոնյան նման հայտարարությամբ է հանդես եկել համապատասխան խնդրանքով նամակին ի պատասխան, որով հանդես էին եկել իրանցի որոշ` բարեփոխումների կողմնակից քաղաքական գործիչներ: