|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թեհրանը չի բանակցի ԱՄՆ-ի-ի հետ ճնշման տակ և չի վստահում Վաշինգտոնին, որի հետ «դառը փորձը» չի ցանկանում կրկնել: Այդ մասին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին. հայտնում է РИА Новости-ն:
«Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, երկրի հետ միջուկային գործարքի հարցով նախորդ բանակցությունների դառը փորձը ոչ մի դեպքում չի կրկնվի, քանի որ ոչ մի խելամիտ ազգ չի գնա բանակցությունների ճնշման տակ»,- ասել է նա:
Խամենեին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի փոխել Իրանում գոյություն ունեցող կարգը: «40 տարվա ընթացքում նրանք չկարողացան ազատվել Իսլամական Հանրապետությունից»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը: