|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 27-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մայիսի 9 - Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շրջվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ն., ծնված 1982 թ.): Վարորդին և ուղևորին (Լ. Հ., ծնված 1983 թ.) տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, ուղղել և հոսանքազրկել ավտոմեքենան ու կատարել մայթի լվացման աշխատանքներ: