|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեւանի ավագանու ՀՅԴ թեկնածու Արթուր Եղիազարյանը facebook-յան իր էջում ահազանգում է անօրինական նկարահանումների մասին` գրելով.
«Այսօր հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ պատին ամրացված տեսախցիկով հետևում են մեր՝ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտեության գրասենյակի ելումուտին: Արտաքուստ ստուգեցինք, և իսկապես:
Չնայած այդ տեսախցիկները պատկանում են «Գրին» սուպերմարկետի, բայց հասկանում ենք, թե ում կարող է այն պետք գալ: Հատկապես, որ այս սարքերը հայտնվեցին այս օրերին ...
Խորամանկ քայլ է արված. եթե բողոքարկենք, կպատճառաբանեն, որ հետևում են իրենց շինության ետնամուտքին: Բայց տեսախցիկները կարող էին լիովին այլ դիրքով դրվել, որի տեսադաշտից մեր գրասենյակի մուտքը կարող էր դուրս մնալ:
Վաղը կփորձենք պարզել, թե ինչ է երևում այն էկրաններին, որոնք ցուցադրում են այդ տեսախցիկները ...
Չնայած մտահոգվելու առանձնապես մեծ դրդապատճառներ չունենք, բայց անդուր է, երբ իմանում ես, որ քեզ հետևում են»: