|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ստամբուլի դատարանի որոշմամբ` երեկ ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով 85 մեղադրյալներից Շյուքրյու Յըլդըզը:
Ըստ «Ակօս»-ի` Յըլդըզը Դինքի սպանության ժամանակ եղել է Քաղաքացիական վերահսկողության վարչության գլխավոր տեսուչը։
Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն դատարանին պահանջ է ներկայացրել հարցաքննության կանչել Թուրքիայի հետախուզական կոմիտեի տարածաշրջանային վարչության ղեկավարին։
Դատարանը որոշում է կայացրել դատական նիստերը շարունակել հուլիսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում։