|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը կատարելու կասկածանքով շուրջ 10 ամիս կալանքի տակ գտնվող Արայիկ Պետրոսյանը մոտ 2 ժամ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Նորայր Նորիկյանը:
Նախաքննական մարմինը պարզել է, որ օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում` հանցագործության կատարման գործում Պետրոսյանի մասնակցությունը չի հաստատվել, այդ իսկ պատճառով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է:
Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանը սպանվել է 2013թ. ապրիլի 2-ին: Ա.Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: