|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը զրկվել է մերձավորարևելյան հակամարտություններում միջնորդի կարգավիճակից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը`մեկնաբանելով Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` ԱՄՆ-ը նախընտրել է լինել հակամարտության մասնակիցներից մեկի կողմից` չփորձելով ներդրում ունենալ հակամարտության կարգավորման հարցում:
«Մարդկությունը մտահոգիչ սպասման մեջ է, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին եղած իրավիճակին»,-ասել է Էրդողանը: