|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը TV Prima հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե միգրացիոն ճգնաժամի պատճառը ոչ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն են, այլ եվրոպական էլիտաները և կեղծ էլիտաները:
«Պետք է հստակ ընդունել, որ զանգվածային միգրացիան դեպի Եվրոպա ոչ թե ԻՊ գործունեության կամ Մերձավոր Արևելքում տիրող քաոսի, այլ եվրոպական էլիտաների և կեղծ էլիտաների քաղաքականության արդյունքն է: ԱՄՆ-ի և Եվրոպական Միության մի մասի քաղաքականությունը նպաստել է մերձավորարևելյան տարածաշրջանի քայքայմանը»,- ասել է Կլաուսը:
Նախկին նախագահի համոզմամբ` կասկած չկա, որ միգրացիան Եվրոպայում իրականացվող ահաբեկչական հարձակումների աղբյուրն է: «Եթե Եվրոպան վերջիվերջո խելք չհավաքի և անհրաժեշտ ու արդյունավետ փոփոխություններ չիրականացնի, մեր վիճակը վատ կլինի», - հավելել է Կլաուսը: