|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է հղել:
Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ Հայ Դատի պաշտոնական կայքէջից` հանձնախումբը պետքարտուղարին կոչ է արել աջակցել Հայաստանում աննախադեպ, խաղաղ և սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն՝ արագացված կարգով քննարկելով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը, որը կուղղվի երկրի հանրակրթական դպրոցների գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկայի կրթական ծրագրերին:
Հայ Դատի հաղորդմամբ` դրամաշնորհը, հավանաբար, կտրամադրվի 5 տարվա համար: