|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում 70 զինվորականի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել:
Ըստ DHA-ի` իրավապահները 34 նահանգում համաժամանակյա գործողություն են սկսել` հայտնաբերելու այն անձանց, ովքեր մեղադրվում են գյուլենական կառույցի հետ կապեր ունենալու մեջ:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թվականի հուլիսի 15-ին երկրում զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ: