|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում ձերբակալման որոշում է կայացվել ամերիկյան Wall Street Journal-ի՝ Թուրքիայում թղթակից Այլա Ալբայրաքի նկատմամբ:
Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության քարոզչությունն իրականացնելու մեջ մեղադրվող լրագրողին պահանջել են ազատազրկել 2 տարի և 1 ամիս ժամկետով:
Որոշման մասին իր խիստ դժգոհությունն է հայտնել թերթի խմբագիր Ջերարդ Բեյքըրը: «Սա անհարիր և ոչ պատշաճ որոշում է հավասարակշռված և անկողմնակալ լրագրողի նկատմամբ»,- ասել է նա: