|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պոլսի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակում կատարած անձը հայտնաբերվել և բերման է ենթարկվել։
Ըստ Ermenihaber-ի՝ Ստամբուլի իրավապահ մարմինները հետքաննություն էին սկսել ապրիլի 30-ին Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքը աղբի կույտով փակած և պարիսպի վրա ռասիստական «Այս հայրենիքը մերն է» արտահայտությունը գրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությունից։
Բերման ենթարկված անձը ոստիկանությանը տված ցուցմունքում նշել է, որ գործել է միայնակ, իսկ դրդապատճառը եղել է եկեղեցու սպասավորների վատ վերաբերմունքն իր նկատմամբ։
Նշվում է, որ կասկածյալ Ս․Կ․-ն հոգեկան խնդիրներ ունի և նախկինում 2 անգամ ինքնասպանության փորձ է արել։