|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կեմերովո. հայտնում է РИА Новости-ն: Նա խորհրդակցություն է հրավիրել` կապված կիրակի քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետ, որը 64 մարդու կյանք է խլել:
«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում, չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն, հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում չէ: Մարդիկ, երեխաները եկել էին հանգստանալու: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, բայց այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով` հանցավոր անզգուշության, թափթփվածության»,- ասել է Պուտինը: