|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2019 թվականին Ռուսաստանն առաքելություն կուղարկի Մարս մոլորակ, իսկ Լուսնի նոր ուսումնասիրության շրջանակում ռուսաստանցի մասնագետները կաշխատեն վայրէջքներ կատարել Լուսնի բևեռներում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անդրեյ Կոնդրաշովի «Պուտին» ֆիլմում. հայտնում է Интерфакс-ը:
Պուտինը նշել է, որ Լուսնի այդ հետազոտությունը կտարբերվի ԽՍՀՄ-ի ժամանակ արված հետազոտություններից: «Մեր մասնագետները կփորձեն վայրէջք կատարել բևեռներում, քանի որ կան հիմքեր ենթադրելու, որ այնտեղ կարող է ջուր լինել: Այնտեղից կարելի է սկսել այլ մոլորակների և հեռավոր տիեզերքի ուսումնասիրությունը»,- ասել է ՌԴ նախագահը: