|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրապետական կոնգրեսականները Սենատի և Ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել օրինագիծ, որը NASA-ին պարտավորեցնում է մոտ ժամանակներս ներկայացնել դեպի Մարս մարդու ճանապարհորդության տեխնոլոգիաների մշակման մանրամասն նախագիծ. հայտնում է РИА Новости-ն:
Անցյալ տարվա նոյեմբերին` ընտրությունների ավարտից անմիջապես հետո, Թրամփի թիմի ներկայացուցիչներն ասում էին, որ ծրագրում են NASA-ն վերադարձնել տիեզերագնացային և հեռավոր տիեզերքի ուսումնասիրման հունը: Օբամայի նախագահության օրոք բոլոր նմանատիպ մասշտաբային ծրագրերը, օրինակ` դեպի Լուսին և Մարս թռիչքներին վերաբերող, փակվել էին: