|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օրեր առաջ Երեւանում բռնության է ենթարկվել տրանսգենդեր։ Նման հայտարարությամբ հանդես էր եկել «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբանը՝ նշելով, որ տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
«Փաստինֆո»-ին հաջողվել է պարզել, որ տուժած տրանսգենդերը գումարի դիմաց սեռական ծառայություններ է մատուցել տղամարդկանց, իսկ պայմանավորվելիս որոշ դեպքերում նախապես թաքցրել է իր իրական սեռը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բռնության շարժառիթը դարձել է հենց դա։
Նա «Odnoklassnik.ru» սոցիալական կայքում ներկայանում է Ժակլին անունով և մի տղամարդու հետ պայմանավորվում 30.000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ: Փետրվարի 28-ին տղամարդը գնացել է Ժակլինի բնակարան, ընթացքում հաճախորդը հասկացել է, որ Ժակլինը տղամարդ է: Առաջացել է քաշքշոց, որի ժամանակ էլ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: