|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայում հակամարտության լուծումը կարևոր նախադրյալ է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մերձեցման համար: Նման կարծիք է հայտնել ԵՄ-ի Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պետեր Բուրիանը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել էր ԵԱՏՄ-ԵՄ համատեղ ֆորում անցկացնել, որպեսզի եվրոպացիները հասկանան` ինչ է իրենից ներկայացնում այդ միությունը:
«Իհարկե, մենք դիտարկում ենք այդ նախաձեռնությունը, սակայն չենք թաքցնում, որ ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունները կարգավորելուց առաջ նախ պետք է ինչ-որ բան լուծել ԵՄ-ՌԴ հարաբերություններում»,- ասել է նա: