|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց որոշում, որի նպատակը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցուցակի համալրումն է:
Մասնավորապես` մինչև սույն թվականի մարտի 31-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ին պետք է ներկայացվի «Հայկական պարարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը, որի փաթեթում, իբրև պարտադիր պայման, ներառվելու է ՀՀ կառավարության հաստատած նոր ցուցակը: Որոշման նախագծով Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցուցակը, որը կազմված է 24 տարրից, համալրվելու է ևս 8-ով: